Մամուլ 2 տարի առաջ - 08:55 18-07-2024

«Նիսյայով բուժում»՝ հիվանդանոցների հաշվին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած օֆերտան (գործարք կնքելու գրավոր առաջարկություն) պատուհաս է դարձել բուժհաստատությունների եւ պետբյուջեի համար։ Դեռ 23-ի վերջին կառավարության նիստում Ավանեսյանը հայտարարեց օֆերտայի եւ անսահմանափակ բյուջեի սկզբունքով հիվանդանոցները ֆինանսավորելու մասին: Արդյունքում այսօր ստեղծվել է մի վիճակ, որ մատուցված ծառայություններն ավելին են եղել, քան բյուջեով նախատեսված գումարը։ Անցած 6 ամիսներին ԲԿ-ները ֆինանսավորում են ստացել կատարողականի 80-90 տոկոսի չափով, ինչի հետեւանքով պետությունը հիվանդանոցներին խոշոր պարտքեր է կուտակել։

ԱՆ կայքում հրապարակված հաշվետվություններից տեղեկացանք, որ ապրիլի 15-ի դրությամբ պարտքը կազմել է 2.5 մլրդ դրամ, մայիսի 15-ին` 3.2, հունիսի 15-ին՝ 3,7 մլրդ։ Սա բազում խնդիրներ է առաջացրել հիվանդանոցների համար, որոնք ստիպված են աշխատավարձ տալ, կոմունալներ վճարել, դեղորայք, սարքավորումներ գնել: Պացիենտները դուրս են գրվել, իսկ պետությունը դեռ գումարները չի փոխանցել։

Նախկինում` սահմանափակ բյուջեով ֆինանսավորման դեպքում, ԲԿ-ները գիտեին իրենց ամսական սահմանաչափը, չէին գերազանցում դա։ Այժմ կենտրոնական հերթագրման համակարգ կա, ԲԿ-ն իրավունք չունի որոշելու՝ որ պացիենտին երբ սպասարկել։ Պետությունը լավամարդ է լինում, հրահանգում է ԲԿ-ներին՝ մատուցել անսահմանափակ ծառայություններ, հետո «գցում» է նրանց` ուշացնելով ֆինանսները։ Այսինքն, ոլորտի պատասխանատուները ծրագիր են իրականացնում՝ առանց կանխատեսումների եւ հաշվարկների։ Գոնե չեն վերլուծում 6 ամսվա տվյալները, որ որոշեն, թե ինչպես իրականացնել ֆինանսավորումը։ ԱՆ հաշվետվություններից պարզ է դառնում, որ որեւէ չափորոշիչ չկա, «յուրայիններին՝ քիչ, օտարներին՝ շատ» սկզբունքն է գործել, կամ պարզ չէ` ինչու է օֆերտան գործում այն ԲԿ-ներում, որտեղ կա պետպատվեր:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան