Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:52 04-07-2024

Տեղադրել էի Բագրատ Սրբազանի նկարը․ ֆեյսբուքը հեռացրել է Նաիրա Զոհրաբյանի հրապարակումը

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դուք իդիոտ եք, պարոնայք

Քիչ առաջ ֆեյսբուքը հեռացրեց հունիսի 2-ին տեղադրած իմ նյութը՝ այն համարելով իրենց կանոնների կոպտագույն խախտում։

Իսկ գիտե՞ք ես ինչ էի տեղադրել, որը խախտել է ֆեյսբուքի սուրբ կանոնները. ես հունիսի 2-ին տեղադրել է ընդամենը Բագրատ Սրբազանի նկարն ու արել երեւի ֆեյսբուքի համար «մահացու» մակագրություն։ Նկարի վերեւում ես գրել էի՝ «Սրբազանը»։ Վերջ։ Այսքանը։ Երդվում եմ։ Բագրատ Սրբազանի նկարն ու մեկ բառ՝ «Սրբազանը»։

Ես չեմ հավատում, որ Mete-ի արհեստական ինտելեկտը երեկ խմած, կամ՝ պլան քաշած է եղել, որ հոգեւոր հոր նկարն իր արհեստական ուղեղի աչքին սպառնալիք է երեւացել։ Ակնհայտ է, որ էստեղ կա մարդկային գործոն եւ էդ մարդկային թաթը Հայաստանից է։

Մի ժամանակ հանրային գործիչների, լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը «մոնիտորինգ» էր անում եւ ֆեյսբուքին «իրազեկում» իշխանություններին ոչ հաճելի կոնտենտի մասին, Մեդիանախաձեռնությունների՝ Media.am կենտրոնը, ինչի արդյունքում ազատ խոսքը ֆեյսբուքում գրեթե ոչնչացվեց։

Հիմա տեղեկացանք, որ ֆեյսբուքի համար այդ մոնիտորինգը պիտի իրականացնի «CivilNet»-ը։ Ես չգիտեմ՝ իմ էջից Սրբազանի նկարը հեռացնելն արդյո՞ք «CivilNet»-ի տրամարդած «մոնիթորինգի» հետեւանք է, թե՝ ոչ, բայց եթե էդպես է ու իրենք որոշել են ստախանովյան էնտուզիազմով տալ-անցնել իրենց խիստ տխրահռչակ նախորդին, սա արդեն շատ լուրջ ահազանգ է։

Տեղեկացա, որ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից ձեռքի հետ հեռացնում են անգամ պաշտոնական լրահոսը, պարզապես լրատվամիջոցի էջը վնասելու, դիտելիությունը գցելու համար։

Սա լուրջ խնդիր է։ Ու քանի դեռ ձեր ֆեյսում տեղադրված, ասենք, կարմիր կամ սեւ վարդի նկարն էլ Հայաստանում նստած, «մոնիթորինգ» անող ռեժիմի ինչ-որ մի կամակատարի պատճառով չի հանվել՝ հիմնավորմամբ, թե վարդը հիշեցնում է անգլիական խոշոր երկու դինաստիայի՝ լանկաստերների եւ յորքերի միջեւ 1455-1485 թվերին տեղի ունեցած արյունալի բախումը, հանրային-լրատվական դաշտը շատ արագ պիտի արձագանքի այս խայտառակ, լկտի պատերազմին՝ ընդդեմ ազատ խոսքի։

Հ.Գ. Հուսամ՝ էս նկարս չի խախտում ֆեյսբուքի էթիկայի նորմերը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում