Մամուլ 1 տարի առաջ - 08:45 29-01-2025

Արցախցի «պրակտիկանտին» հեռացրել են՝ Բագրատ Սրբազանի հետ շփվելու համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բագրատ սրբազանի՝ Իրան կատարած այցը, պարզվում է, հետեւանքներ է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկի համար։ Օդանավակայանում փաստաթղթային ստուգումն անցնելիս Սրբազանը, սովորության համաձայն, բարեւել, շփվել է աշխատողների հետ, նրանց որպիսությունն է հարցրել:

Օդանավակայանում փորձաշրջան անցնող արցախցի երիտասարդի խոսքից նա գուշակել է, որ արցախցի է, եւ նրա հետ մի քանի րոպե ավել է զրուցել, իսկ վերջում նվիրել է մի փոքրիկ խաչ։ Սա ֆիքսել են մյուս աշխատակիցները, հավանաբար՝ զեկուցել վերադասին, նույն օրը երիտասարդին կանչել ու հայտնել են, որ ինքը փորձաշրջանը չի անցել, անգամ պարզաբանում չեն տվել՝ ասելով, որ ինքը գիտի, թե ինչու։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին