Մամուլ 2 տարի առաջ - 07:28 27-06-2024

Սահմանազատման կանոնակարգը կհաստատվի. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հաշված օրեր են մնացել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեն սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: Ըստ պայմանավորվածության՝ այն պետք է ստորագրվի հուլիսի 1-ին, որը կամրագրի, թե ինչ սկզբունքների հիման վրա եւ որտեղից են սկսելու սահմանազատումը: Սկսելու, քանի որ Տավուշում ոչ թե սահմանազատում է եղել, այլապես դա կարվեր կանոնակարգը հաստատելուց հետո, այլ՝ միակողմանի զիջումներ։

Ադրբեջանը հաջորդն ուզում է սահմանազատել Գեղարքունիքի կամ Արարատի մարզերի սահմանը, մասնավորապես Արարատ-Վայոց Ձոր հատվածը, որտեղ դեռ 2018թ. ապրիլ-մայիսին Նախիջեւանի կողմում ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման շրջանում զիջել ենք բավական մեծ տարածք` Զանգակատան հատվածում: Թշնամին առաջ է եկել մոտ 6 կմ։ Բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում, ճանապարհն է վտանգի տակ հայտնվել, մինչդեռ 2014-ի հունիսին մեր բանակը մոտ 400 հեկտար առաջ էր գնացել՝ Հայաստան-Նախիջեւան սահմանին՝ զբաղեցրել նոր դիրքեր, որոնք իշխող էին նրանց դիրքերի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան