Ուղիղ եթեր
Ավելին 45 րոպե առաջ - 12:32 15-10-2026

Վիկտորիա Բեքհեմը տեկիլայից հետո կատակել է ամուսնու «տպավորիչ վարունգի» մասին

Վիկտորիա Բեքհեմը զարմացրել է հեռուստադիտողներին՝ ցուցադրելով իր հումորի զգացումն ու խաղային կողմը ամերիկյան TODAY շոուի եթերում։

Նախկին երգչուհին հաղորդավարուհիների հետ տեկիլա է խմել, ապա կատակել ամուսնու՝ Դեյվիդ Բեքհեմի՝ այգում աճեցրած հսկայական բանջարեղենի մասին։

Հաղորդավարուհիներ Ջեննա Բուշ Հագերն ու Շինել Ջոնսը մեկ կումով խմել են տեկիլան, իսկ Վիկտորիան բավարարվել է երկու փոքր կումով։ Հաղորդավարուհիները նկատել են նրա զուսպ մոտեցումը՝ ժպիտով նշելով, որ իսկական տիկինն այդպես է խմում։

Սակայն ամենազվարճալի պահը սկսվել է, երբ խոսակցությունը տեղափոխվել է Դեյվիդ Բեքհեմի նոր հոբբիին՝ այգեգործությանը։ Ջեննան ցուցադրել է նրա աճեցրած հսկայական բանջարեղենի լուսանկարը։ Խոսքը տրոմբոնեզ տեսակի դդմի մասին էր, որը Դեյվիդն աճեցնում է Քոթսվոլդսի իր այգում։

Բանջարեղենի չափսերից զարմացած՝ Վիկտորիան նկատել է, որ այն երաժշտական գործիքի է նման։ Երբ հաղորդավարուհին խոստովանել է, որ Դեյվիդի վարունգն իրենից մեծ է, դիզայները խորամանկ ժպիտով կատակել է․ «Իրականում, լսել եմ, որ դուք շատ տպավորիչ վարունգներ ունեք»։

Ավելի ուշ, երբ էկրանին կրկին հայտնվել է Դեյվիդը՝ իր հսկայական բերքով, Վիկտորիան չի զսպել ծիծաղը․ «Մի փոքր վաղ չէ՞ այս թեմային անցնելու համար։ Մենք տեկիլա ենք խմել, և հիմա խոսում ենք այս մասին... Ի՞նչ է ընդհանրապես կատարվում»։

Հաղորդավարուհի Շինել Ջոնսը նշել է, որ հաճելի է տեսնել զույգին՝ միասին վայելելով կյանքի պարզ պահերը։ Վիկտորիան էլ խոստովանել է, որ այգեգործությունը դարձել է ամուսնու հետ ժամանակ անցկացնելու իրենց սիրելի զբաղմունքներից մեկը։

«Մենք այնքան շատ ենք աշխատում, որ իսկապես գնահատում ենք այգում միասին անցկացրած ժամանակը։ Երբեմն մի բաժակ գինի ենք խմում»,– պատմել է նա՝ հավելելով, որ զույգը փորձում է նման անձնական պահերը հեռու պահել հետաքրքրասեր հայացքներից։

Վերջում Վիկտորիան կրկին գովեստի խոսքեր է ասել ամուսնու այգեգործական հմտությունների մասին՝ ընդգծելով, որ նրա աճեցրած բանջարեղենն իսկապես տպավորիչ է։