Ավելին 43 րոպե առաջ - 18:07 14-10-2026

Փոլ Մաքքարթնին պնդում է, որ հիշում է իր ծննդյան պահը․ «Հիշում եմ սպիտակ սալիկներն ու մետաղի ճռռոցը»

Փոլ Մաքքարթնին պնդում է, որ հիշում է իր ծննդյան պահը․ «Հիշում եմ սպիտակ սալիկներն ու մետաղի ճռռոցը»
84-ամյա լեգենդար երաժիշտ Փոլ Մաքքարթնին խոստովանել է, որ կարծես հիշում է իր ծննդյան պահը։ Այս մասին նա պատմել է Էմի Փոլերի Good Hang փոդքասթի ժամանակ՝ պատասխանելով դստեր՝ Ստելլա Մաքքարթնիի՝ իր ամենավաղ հիշողության մասին հարցին։

«Այսպիսի բաների դեպքում երբեք չգիտես՝ արդյոք հորինում ես։ Բայց ինձ թվում է՝ հիշում եմ ծնվելս»,– ասել է երաժիշտը։
Մաքքարթնին ծնվել է Լիվերպուլի Ուոլթոն հիվանդանոցում։ Նրա խոսքով՝ հիշողության մեջ մնացել են սպիտակ սալիկները, ստերիլ միջավայրը, քրոմապատ գործիքներն ու մետաղի ճռռոցը։ Երաժիշտը նաև նշել է, որ ծնվել է աքցանի օգնությամբ։

Փոդքասթի հաղորդավարուհի Էմի Փոլերը նույնպես ասել է, որ ծնվել է աքցանի օգնությամբ, սակայն Մաքքարթնին ընդգծել է, որ վստահ չէ՝ իր հիշողություններն իրական են, թե ոչ։

Երաժիշտը խոսել է նաև ընտանիքի մասին։ Նա հինգ երեխայի հայր է։ Առաջին կնոջ՝ Լինդա Մաքքարթնիի հետ ամուսնանալուց հետո Փոլը որդեգրել է նրա դստերը՝ Հեզերին։ Զույգն ունեցել է ևս երեք երեխա՝ Մերիին, Ստելլային և Ջեյմսին։ Լինդան մահացել է կրծքագեղձի քաղցկեղից 1998 թվականին։

2002 թվականին Մաքքարթնին ամուսնացել է Հեզեր Միլսի հետ, և նրանք ունեցել են դուստր՝ Բեատրիսը։ Զույգը բաժանվել է 2006 թվականին։

Ավելի ուշ երաժիշտը խոստովանել է, որ տարիների ընթացքում երեխաների հետ իր հարաբերությունները փոխվել են։ Եթե նախկինում ինքն էր նրանց խորհուրդներ տալիս, ապա այժմ արդեն երեխաներն են օգնում իրեն կողմնորոշվել կյանքում։

Մաքքարթնիի դուստրը՝ Ստելլան, դարձել է աշխարհահռչակ դիզայներ։ Նա խոստովանել է, որ գիտակցում է՝ հոր հայտնիությունն իրեն բազմաթիվ հնարավորություններ է տվել։ «Ես լավ գիտակցում եմ, թե որքան բախտավոր եմ»,– նշել է նա TIME ամսագրին տված հարցազրույցում։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը