Ավելին 47 րոպե առաջ - 15:03 14-10-2026

Սիլվեստր Ստալոնեն պատրաստվում է դստեր հարսանիքին․ դերասանը կատակել է ծախսերի մասին

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է, որ դեռ չի կարող թոշակի անցնել՝ դստեր՝ Սոֆիայի առաջիկա հարսանիքի ծախսերի պատճառով։ Այս մասին 80-ամյա դերասանը կատակով, բայց ընդգծված լրջությամբ ասել է «Live with Kelly and Mark» հաղորդման ժամանակ։

Հաղորդավարուհի Քելլի Ռիպայի հարցին, թե որքան է պատրաստ ծախսել հարսանիքի վրա, Ստալոնեն պատասխանել է. «Մի փոքր ամաչում եմ սա ասել, բայց չեմ կարող թոշակի անցնել։ Պարզապես չեմ կարող»։

Սոֆիան օգոստոսի 28-ին հայտնել է իր նշանադրության մասին՝ հրապարակելով ընկերոջ՝ Մայքլ Շիհանի հետ լուսանկարներ։ Ստալոնեն ապագա փեսային բնութագրել է որպես հրաշալի տղամարդ և պատմել, որ վերջինս նախքան առաջարկություն անելը խնդրել է իր թույլտվությունը։

Դերասանը նաև կատակել է փեսայի համարձակության մասին՝ ասելով. «Ես մտածեցի՝ դե, հաջողություն քեզ, ընկեր»։
Սոֆիան Ստալոնեի և նրա կնոջ՝ Ջենիֆեր Ֆլավինի երեք դուստրերից մեկն է։ Ֆլավինի խոսքով՝ դուստրը հատկապես նման է հորը, և նրանց միջև առանձնահատուկ կապ կա։