Սպորտ 45 րոպե առաջ - 15:44 14-10-2026

Ռիվալդոն՝ Նիկիտա Սիմոնյանի մասին․ «Նա մեծ ժառանգություն է թողել»

Բրազիլական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ռիվալդոն խոսել է խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մասին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին լրացավ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։

«Կցանկանայի հարգանքի տուրք մատուցել Սիմոնյանին այն բանի համար, թե ինչպիսի մարզիչ և ինչպիսի խաղացող էր։

Նա մեծ ժառանգություն է թողել Ռուսաստանի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։