Մամուլ 2 տարի առաջ - 08:44 14-06-2024

Ոչ մի հարցում իրենք չեն որոշում. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ժողովրդավարության մասին հորջորջող մեծաբերան ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, թե ինչ բռնապետության են վերածել Հայաստանը, եւ ինչ ստրկական մթնոլորտ է տիրում հենց իշխանական թիմում` ինչպես են կուրորեն ենթարկվում մի անձի կամքին, կատարում այդ մեկ անձի որոշումները, անգամ եթե դրանք քրեորեն պատժելի որոշումներ են եւ հենց իրենց դեմ են ուղղված։ Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին, ով առաջադրված 3 թեկնածուից մեկն էր։ Թեկնածուների հետ փակ հանդիպումից հետո ՔՊ ֆրակցիայում գերիշխում էր այն կարծիքը, որ պետք է մերժել Մխիթարյանի թեկնածությունը, քանի որ նա արհամարհել է թիվ մեկ օրենսդիր մարմինը եւ ամիսներ առաջ չի ներկայացել խորհրդարան՝ նախապես տեղեկանալով, որ ԲԴԽ անդամի համար ՔՊ-ի ընտրությունը ոչ թե իր, այլ իր մրցակցի վրա է կանգնել։ Սակայն երեկ ՔՊ-ն, կարելի է ասել, մեկ մարդու պես կողմ քվեարկեց Մխիթարյանին, քանի որ դատավորների փակ քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության նիստ էր կայացել, եւ խմբակցության ղեկավարը, ի զարմանս ՔՊ-ական պատգամավորների, հայտարարել էր, որ պետք է բոլորը քվեարկեն Մխիթարյանի օգտին` «վերեւից նման հրահանգ է իջել»։

Նիկոլ Փաշինյանը թերեւս սրանով վարձահատույց եղավ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին` Փաշինյանին մատնելով մասնավոր չատի խոսակցությունը, որից հետո 3 փորձառու եւ անկախ դատավոր «դիմում գրեցին» ու համակարգից դուրս եկան։ Երեկ փաշինյանական ընտանիքից իջած մի հրահանգ էլ ԲԴԽ-ն կատարեց` մերժեց Աննա Հակոբյանի ընկերուհու` Նաիրա Հովսեփյանի դեմ ներկայացված միջնորդությունը, իսկ ամիսներ առաջ նույն արարքի համար դատավորի լիազորություններ էր դադարեցրել:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան