Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:56 02-06-2022

Մեկ հարց ենք տվել, իրենք ամբողջ իշխանությունով չեն կարողանում պատասխանել․ Սաղաթելյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները և հանրահավաքները։

Քիչ առաջ Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով հարցին, թե վաղը ԱԺ-ում արտահերթ նիստ է նախատեսվում, օրակարգը ո՞րը պետք է լինի, հիմնական նպատակը և անելիքները որո՞նք են, ասաց․

«Օրակարգը հստակ է։ Արտահերթ նիստի պահանջով հանդես ենք եկել, որպեսզի Ազգային ժողովը հանդես գա հայտարարության տեքստով։ Տեքստը հրապարակել ենք մի քանի անգամ, դա այն բոլոր կարմիր գծերն են և սկզբունքները, որով պետք է առաջնորդվի ցանկացած հայանպաստ և հայամետ իշխանություն։

Իրենք մեկ ամիս շարունակ կամ դրանից առաջ ևս ասում էին, որ ընդդիմությունը օրակարգ չունի, ընդդիմությունը չի գալիս խորհրդարան, որովհետև վախենում է և ասելիք չունի, և ընդդիմության այսօրվա փողոցային պայքարի նպատակը ոչ թե Արցախն ու Հայաստանն են, այլ իշխանության գալը։
Մենք էլ ասում ենք՝ դե եթե այդպես է, եկեք, հրավիրում ենք արտահերթ նիստի, սա էլ օրակարգը, որտեղ շատ հստակ ձևակերպված են այն նվազագույն պայմանները, որ անհրաժեշտ են մեր երկրի գոյության համար և Արցախի լինելիության։

Մենք իրենց մեկ հարց ենք տվել, իրենք ամբողջ իշխանությունով ու այդ 72 հոգով չեն կարողանում պատասխանել։ Պարզ ձևակերպել ենք, եկեք, ասեք, որ որևէ պարագայում չեք պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում։ Շատ հստակ հարց է ձևակերպված։ Իրենք ասում են՝ մենք իրավունք չունենք դա ասել, որովհետև դրանով կխանգարենք գլխավոր բանակցողին։ Ո՞վ է գլխավոր բանակցողը, Ալիևին, իհարկե, խանգարելու եք դրանով»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից