Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:14 09-04-2022

Նույնիսկ իրենք իրար չեն հանդուրժում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ իշխող թիմի ներսում տարաձայնությունների պակաս չկա։ Ավելին, իշխող թիմում գնալով էլ ավելի է խորանում գոյություն ունեցող բևեռացումը և միմյանց նկատմամբ խոր անվստահությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, բանը հասել է նրան, որ առանձին քպականներ խորհրդարանում որոշ դեպքերում անգամ ընդդիմադիր պատգամավորների մոտ են դժգոհում իրենց թիմակիցներից՝ բողոքելով հատկապես ցինիկ ու մեծամիտ պահվածքից։ Նրանք դժգոհ են, որ առանց այդ էլ դժվար են «մարդամեջ» դուրս գալիս, իսկ իրենց մի շարք թիմակիցների նման պահվածքից ուղղակի «գետինն են մտնում»: Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանական պատգամավորները շատ հաճախ անգամ խուսափում են միմյանց հետ ուղղակի շփումից։

Ավելին, ըստ տեղեկությունների, իշխանության խորհրդարանական «սաստավում» իսկական հիերարխիկ աստիճանակարգություն է տիրում։ Պարզվում է, որ թիմի ներսում կան «տասնապետներ», որոնք ունեն իրենց առանձին բլոկները և հիմնական քննարկումներն անցկացնում են հենց այդ ձևաչափով, նրանք ընդհանուր իշխանական քաղաքականության և քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն սեփական «մինի թիմային» մոտեցումները։ Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրն էլ փոխանցել է, որ, ճիշտ է, ընդհանուր թիմն առայժմ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, ավելին, այս ներքին «գզվռտոցները» ձեռնտու են նրան, սակայն, ըստ առկա տրամադրությունների, դա ժամանակավոր է բնույթ է կրում և ցանկացած պահի կարող է վիճակն անվերահսկելի դառնալ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան