Մամուլ 2 տարի առաջ - 08:55 08-06-2024

Շարժումը հոգեվիճակ է թելադրում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քայլերի լեյտմոտիվը` թելադրողը, այլեւ՝ հոգեվիճակի։ Հինգշաբթի օրը՝ կուսակցական փակ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը «Լեոպոլդ կատվի արկածները» հայտնի մուլտֆիլմի հերոսին է հիշեցրել՝ հանդես գալով իրեն ոչ բնորոշ հանդարտությամբ եւ «Ребята, давайте жить дружно» ոճում։ Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, եւ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բզկտել են Երեւանի փոխքաղաքապետերին՝ դժգոհելով առկա խնդիրներից. քաղաքում խրամատներ հիշեցնող փոսերից սկսած, վերջացրած հանրային տրանսպորտով։ Նիկոլ Փաշինյանը, հրշեջի գործառույթ ստանձնած, մարել է բորբոքված կրքերը, խաղաղեցրել թիմակիցներին, որ՝ այո, կան խնդիրներ, բայց այնպես չէ, որ դրանք չեն լուծվում, խնդիրը միայն տեմպի, ժամկետների մեջ է, որոնք գուցե ոչ օբյեկտիվ պատճառներ ունեն։

ՔՊ-ական աղբյուրի կարծիքով՝ իրականում Փաշինյանն այս շրջանում մի խնդիր է լուծում` պահել թիմի միասնականությունը եւ ոչ մեկին չնեղացնել: Եթե ամիսներ առաջ լիներ նման խոսակցություն, նա ուսապարկերին ուղղակի քսի կտար Ավինյանի դեմ, կթողներ, որ իրար հոշոտեին, իսկ ինքը` հանդիսատեսի կարգավիճակ ընդունած, կհրճվեր այդ տեսարանով։ Ի դեպ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի մասնակցել նախաձեռնող խմբի նիստին` ինչ-որ միջոցառման մասնակցելու պատրվակով: Չնայած նիստը սկսվել է երեկոյան 7-ից հետո։



Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան