Ուղիղ եթեր
Ավելին 2 տարի առաջ - 20:39 08-05-2024

XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով

Մոլորակի առաջատար կլիմայագետների գնահատմամբ՝ մինչև այս հարյուրամյակի վերջը Երկրագնդին օդի ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանի համեմատ կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով՝ առաջացնելով աղետալի հետևանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Բրիտանական պարբերականը նշում է, որ փորձագետների շուրջ 80 տոկոսի գնահատմամբ՝ ջերմաստիճանը կաճի առնվազն 2.5 աստիճանով ըստ Ցելսիուսի: Հարցվածների մոտ 50 տոկոսն ենթադրում է, որ ջերմաստիճանը կբարձրանա առնվազն 3 աստիճանով: Միայն 6 տոկոսն է գտնում, որ տաքացումը չի գերազանցի միջազգային մակարդակով սահմանված 1.5 աստիճանի շեմը:

Գիտնականները հուսահատված են այն մտքից, որ չնայած հասունացող կլիմայական աղետի մասին հուշող գիտական ​​ապացույցներին՝ երկրների իշխանություններն այն կանխելու որևէ գործողություն չեն ձեռնարկում:

The Guardian-ի տվյալներով՝ վերջին չորս տարիներին աշխարհում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է է 1.2 աստիճանով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականը դարձել է դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին՝ 2016 թվականից հետո։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարիներից առնվազն մեկը ռեկորդային շոգ է լինելու, իսկ օդի միջին ջերմաստիճանը բարձրանալու է 1.5 աստիճանով։

Փարիզի՝ 2015 թվականի համաձայնագրով նախատեսվում է մինչև 2050 թվականը Երկրագնդում օդի ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակել 1.5 աստիճանով:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը