Կառավարությունում այս պահին ընթանում է հերթական նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ թեժացել է․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ սկսված վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։
Բախման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նույնիսկ աթոռ է նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը։
Ահա այսպիսի իրավիճակ է խորհրդարանում։
44-օրյա պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարել է 9 նիստ և հեռավար քվեարկությամբ պատերազմի համար հանգանակված գումարները ուղղել ՀՀ պետական բյուջե` ընդանուր առմամբ 49,9 միլիարդ ՀՀ դրամ, 5,7 միլիոն ԱՄՆ դոլար։
Հետագայում իշխանությունները հաստատեցին, որ այս փոխանցումները բյուջեում վերածվել են այլ ծախսերի՝ ամենևին ոչ պատերազմական (գուցե պարգևավճարներ, գործուղումներ, այլն)։
Դժվար է պատկերացնել ոչ միայն սույն հեռավար քվեարկությունը, այլև հիշյալ վիթխարի գումարների վերջնական հանգրվանը, քանի որ դրանք, լղոզվելով պետական բյուջեի մեջ, կորցրին իրենց հետքը։
Մի բան պարզ է․ համայն հայությունը, պատերազմի օրերին ինքնամոռաց հանգանակություններ կատարելով, ենթադրում էր, որ դրանք վերածվելու են զենքի, զինամթերքի և այլ ռազմամթերքի։
Ուշագրավ է, որ պատերազմից 6 տարի անց դեռևս հասանելի չէ անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները հերթական անգամ հայտնվել են դիվանագիտական տարակուսանքների կենտրոնում։
«Փաստ» թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Հայաստանը և հայ հասարակությունը պետք է «ներողություն խնդրեն» ադրբեջանցիներից, լուրջ ալեկոծություն է առաջացրել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով դրան՝ նշել է. «Չի կարող լինել ևս մեկ նախապայման»։
Թերթի գնահատմամբ՝ սա առանց միջազգային երաշխավորների, «տետ-ա-տետ» վարվող բանակցությունների հետևանքն է, որտեղ հայկական կողմին թողել են ադրբեջանական ճնշումների առջև։ Ադրբեջանն այժմ օգտագործում է «ներողության» թեզը վերջնական ստորագրումը ձգձգելու և պատմությունը միակողմանիորեն խեղաթյուրելու համար։
Ռուսաստանում քննարկում են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինողի անունը։
«Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ 2018 թվականից պաշտոնավարող դեսպանից դժգոհ են թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում՝ համարելով, որ նա իր մեղքի բաժինն ունի Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի հարցում։
Ըստ թերթի տեղեկությունների՝ որպես Կոպիրկինի փոխարինող քննարկվում է բարձրաստիճան դիվանագետ Ալեքսանդր Ստերնիկի թեկնածությունը, ով 2012 թվականից ղեկավարում է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտը և զբաղվում Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերություններով։
Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 06:50-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում երեխա է տեղափոխել հիվանդանոց։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Օհանով փողոցի տներից մեկից, որտեղ ժամանած բժիշկները արձանագրել են 1 ամսական աղջնակի մահը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են փոխանցվել Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծավ գյուղում շուրջ երկու ամիս բնակիչներին արգելել էին օգտագործել խմելու ջուրը՝ սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցման ահազանգից հետո, իսկ հիմա պետությունը հայտարարում է, թե ջուրն անվտանգ է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Առողջապահության նախարարությունը, Տեսչական մարմինն ու Քննչական կոմիտեն երկու ամիս Հայաստանում և արտերկրում լաբորատոր հետազոտություններ են իրականացրել, ինչից հետո պարզապես հայտարարել են, թե սնդիկի պարունակությունը չի գերազանցում նորման։
Թերթը հարց է բարձրացնում․ եթե ջուրն անվտանգ էր, ինչո՞ւ էին մարդիկ 2 ամիս զրկված ջրից, իսկ եթե նախնական ահազանգն էր սխալ, ո՞վ է պատասխան տալու քաղաքացիներին պատճառված անհանգստության ու պետական համակարգի այս քաշքշուկի համար։
Տոլեդո նահանգում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային աղետից հետո Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում բախումներ ու բողոքի ցույցեր են սկսվել։
Oragir.News-ի փոխանցմամբ՝ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Տրանսպորտի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի և վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։ Ցույցերի առիթ դարձած աղետի հետևանքով, ըստ շրջանառվող տեղեկությունների, զոհվել է առնվազն 68 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչին ի պատասխան իրավապահները կիրառել են մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։