Ուղիղ եթեր
Ներքին 37 րոպե առաջ - 13:30 29-10-2026

Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբան

«Այն, ինչ երեկ դատական նիստի քննարկումների ժամանակ է տեղի ունեցել, ակնհայտ էր, որ իրավական միակ որոշումը պետք է լիներ կալանքը չերկարացնելը, նույնիսկ տնային կալանքի հիմք չկար, բայց գոնե տնային կալանք լիներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իրենց միակ նպատակն է, որ Խաչատրյանը բուժում ստանա, տան անդամներն էլ նրա խնամքն ապահովեն․ «Ամեն դեպքում դատարանը որոշեց երկարացնել։ Դատական նիստում պարզ դարձավ, որ քննչական մարմինն առկա մեղադրանքների վերաբերյալ նախորդ երկու ամսում որևէ գործողություն չէր արել»։

Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ, ով գոնե մի փոքր տրամաբանում է, կարող է փաստել, որ այստեղ կալանքի համար հիմքեր չկային. «Իր հիմնական հիվանդությունը բուժվում է միայն վիրահատությամբ, բայց քանի որ ՀՀ-ում հնարավոր չէ այդ վիրահատությունը կատարել, իրենք էլ դա գիտեն, մենք բազմիցս ասել ենք՝ ցույց տվեք այն բժշկին և ԲԿ-ն, որտեղ կարող են վիրահատությունն անել անվտանգ։

Բայց քանի որ վիրահատություն անելը հնարավոր չէ, երկու ամիս պառկած վիճակում առաջանում են պառկելախոցեր, որոնք հետագայում խորանում են և դառնում բաց վերքեր, որոնցից էլ ինֆեկցիա է առաջանում։ Սա մահվան համար լուրջ նախահիմք է»։

Փաստաբանը շեշտեց՝ բժիշկն առաջարկել է Խաչատրյանին տեղափոխել հիվանդանոց, բուժել պառկելախոցերը, որպեսզի դրանք չխորանան։

Ամենից շատ դիտված