«Կարծում եմ մարդը հարգանք պահանջելու իրավունք ունի, եթե հարգանք ցուցաբերում է մյուսների հանդեպ: Ցավոք էս դահլիճում կա մար, որը էդ իրավունքը կորցրել ա, բայց ես դեմ չեմ, որ ինքը դա վերականգնի, բայց որպեսզի նա դա վերականգնի, պարո՛ն Կարապետյան, դուք պիտի նրան օգնեք, բայց դուք, հակառակը, արդարացնում եք նրա պահվածքը:
Մեզ համար շատ դժվար է մեզ զսպել, որովհետև նա մարդ ա, որը մեր ընտանիքի անդամներին պարբերաբար վիրավորել ու վիրավորում ա»:
Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով Նարեկ Կարապետյանին:
«Դուք ունեք մարդ, ով ծայրահեղ վատ, անհարգալից բառապաշար է օգտագործում, վատ է խոսւոմ, մարդու հուզումները ծաղրական է ներկայացնում: Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա: Դուք բազմիցս տարբեր տերմիններ եք օգտագործել, որոնց մասին ես որևէ նկատառում չեմ արել: Ես զսպում եմ ինձ՝ մեր հանրության համար: Խնդրում եմ՝ զսպեք ձեզ. բոլորս գնանք էդ ճանապարհով», - պատասխանեց Կարապետյանը: