25-օրյա վարժական հավաքները մեր վերջին տարիների բարեփոխումների կարևոր մասն եմ համարում: Թեև իհարկե դեռ անելիք ունենք:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավորի հարցին, թե ինչպես է գնահատում արդյունավետությունն ու ինչ փոփոխություններ են նախատեսվում:
«Այս պահին մեր զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մեծ ավան, որի նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների նախնական 10-օրյա պատրաստվածությունն անցկացնել այս ավանում: Պայմանները բավականին բարձր մակարդակի վրա են: Մեզ այդ հարցում օգնել է ԵՄ-ն», - ասաց Պապիկյանը: