Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:58 28-10-2026

Տրանսպորտի ճգնաժամը թաքցնելու համար COP17-ի օրերին դասերը դարձրին հեռավար

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Օրերս Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը աղմկահարույց գրառում կատարեց, ըստ որի՝ դպրոցներն արձակելու և բուհերը հեռավար ուսուցման անցկացնելու պատճառով տրանսպորտային վավերացումների (ուղևորությունների) թիվը նվազել է շուրջ 499 000-ով։ Թեմայի շուրջ Oragir. News-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե որ պաշտոնական աղբյուրից է վերցված Իզաբելլա Աբգարյանի հրապարակած շուրջ կես միլիոնանոց անկման ցուցանիշը, Քրիստինե Վարդանյանը նշեց, որ մեծ հավանականությամբ տվյալները վերցված են քաղաքապետարանի ամենշաբաթյա գործակարգավորական նիստերից։

Ավագանու անդամը խիստ քննադատության ենթարկեց քաղաքապետարանի գործելաոճը՝ շեշտելով, որ տրանսպորտային ռեֆորմն իրականացվում է առանց երկարաժամկետ հաշվարկների ու ռիսկերի գնահատման։ Ըստ նրա՝ որոշումները կայացվում են «ընթացս»՝ փորձարկումների մեթոդով, ինչից տուժում է հանրությունը։ «Քաղաքապետարանը որևիցե հաշվարկներ չի անում ցանկացած հարցի վերաբերյալ, այլ ընթացս որոշումները վավերացվում են և տեսնում են ինչպես կստացվի։

Դրա մասին խոսում է ամբողջական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը, որի պարագայում փողոցներում առանձնացնում են շերտեր, հետո ասում են՝ չէ, այս փողոցում հարմար չստացվեց, օրինակ՝ նույն Հերացու հետ կապված, Աբովյան փողոցի հետ կապված... Այսինքն՝ կենդանի օրգանիզմի վրա վիրահատության ընթացքում որոշումներ են կայացնում»,- ասաց Վարդանյանը։

Նրա պնդմամբ՝ զարգացած երկրներում աշխատում են պրոակտիվ, հաշվի են առնում թվային տվյալները և, որ ամենակարևորն է, հանրային առողջության ու հարմարավետության վրա դրա ազդեցությունը։ «Մեր մոտ ռեֆորմներն են, մարդկանց են հարմարացնում ռեֆորմներին, այլ ոչ թե ռեֆորմն անենք այնպես, որ մարդկանց լինի ավելի հարմար»,- ավելացրեց նա։

Ավագանու անդամը օրինակ բերեց հենց այս օրերին Երևանում անցկացվող COP17-ը՝ նշելով, որ քաղաքի տրանսպորտն ու խցանումները կառավարել չկարողանալու պատճառով քաղաքային իշխանությունները հենց COP17-ի օրերին ամբողջ ուսումնական պրոցեսը խաթարեց ու անցկացրեց հեռավարի։

Նրա խոսքով՝ սա արվեց զուտ նրա համար, որպեսզի ուսանողներն ու աշակերտները քաղաքում չլինեն, և փողոցներն ազատվեն միջազգային հյուրերի համար. «Ոչ միջակայքերն են կրճատվել, ոչ խցանումներն են փոքրացել... Եվ եթե այդպես չլիներ, երբեք COP-ի ժամանակ ամբողջ ուսումնական պրոցեսը չէր խաթարվի, որ աշակերտները և ուսանողները չլինեն առհասարակ քաղաքում, և ամբողջ ուսումնական պրոցեսը լինի համացանցով։

Եվ սա ևս մեկ ապացույց է նրա մասին, որ մենք, չկարողանալով կառավարել, մարդկանց ենք հարմարացնում այն իրավիճակին, որ տեղի է ունենում, այլ ոչ թե անում ենք ամեն ինչ, որ մարդկանց կոմֆորտը որևիցե պարագայում չխաթարվի»։

Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ պիկ ժամերին կանգառներում սպասող մարդկանց հսկայական քանակն ու անվերջանալի խցանումները լավագույնս ապացուցում են, որ տրանսպորտային համակարգը ձախողված է, իսկ իշխանությունները խնդիրը լուծելու փոխարեն քաղաքացիներին պարտադրում են հարմարվել իրենց կառավարչական անկարողությանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները