Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:21 28-10-2026

Հանրային համատարած բռնության մթնոլորտում մոլորություն է կարծել, թե որևէ ոլորտում սանկցիաների խստացումը խնդրի լուծման երաշխիք է. Լիլիթ Գալստյա

Վերջին շրջանում ընտանեկան բռնություն երևույթի շուրջ այնպիսի իրարանցում է ստեղծվել և այնպիսի թվեր են հանրայնացվում, որ կարելի է մտածել, թե այն երկրի թիվ մեկ անհաղթահարելի խնդիրն է։

Մինչդեռ ըստ ԱՀԿ և ՄԱԿ-ի՝ 2023 թ․ ուսումնասիրության՝ 15–49 տարեկան կանանց շրջանում ֆիզիկական կամ սեռական բռնության տարածվածությամբ Հայաստանի ցուցիչը աշխարհում 8.7% է, այն գրեթե 8-ից 3 անգամ ցածր է Եվրոպական երկրներից– ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա, Կիպրոս, Հունգարիա և այլն։

Այս վիճակագրությունը հատուկ պատժողական սանկցիաների իրականացման անհրաժեշտություն չի պարտադրում։

1․Նշենք, որ Հայաստանում չկա բացառապես ընտանեկան բռնությանը նվիրված առանձին ռազմավարություն, իսկ 2026–ին ուժի մեջ մտած ռեաբիլիտացիոն ծրագրի արդյունավետության գնահատման վերլուծություն չի կատարվել։

2. 2017–ին ընդունված «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերնագիրը և, առհասարակ, հանցագործությունների դեմ պայքարի փիլիսոփայությունը, նախևառաջ, ենթադրում են դրանց կանխարգելում։
Սակայն 8 նախագիծ ներառող փաթեթն ավելի շուտ ՊԱՏԺՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ոլորտից է, քան՝ կանխարգելման։

3․Հանրային համատարած բռնության մթնոլորտում մոլորություն է համոզումը, թե առանձին վերցրած որևէ ոլորտում սանկցիաների խստացումը խնդրի լուծման երաշխիք է։

4․ Մենք չենք վիճարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, սակայն որդեգրված օրենսդրական լուծումները չեն կարող բավարար արդյունավետություն ապահովել։ Այսպես․

5․ Քրեական օրենսգրքում, ընտանեկան և կենցաղային բռնությունը որպես առանձին հանցակազմ նախատեսելու, տասնինը հանցակազմերով հինգ նոր գլուխ ստեղծելու արդյունքում, բառացիորեն պատճենվել են մի շարք հոդվածներ և խստացվել է որոշների պատժաչափը՝ այդպիսով խախտելով օրենսգրքի կառուցվածքային և համակարգային ամբողջականությունն ու տրամաբանությունը։

Փոփոխության անհրաժեշտությունը հիմանավորված չէ նաև գործող քրեաիրավական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծությամբ։

6․ Խիստ մտահոգիչ է և չհիմնավորված ընտանեկան և կենցաղային բռնության ծանր և առանձնապես ծանր հանցակազմերով գործուն զղջալու ինստիտուտի բացառումը, որով վերջինս հավասարեցվում է պատերազմական հանցագործություններին, դիվերսիային և այն հանցակազմերին, երբ պատիժը ցմահ ազատազրկումն է։

Արդյունքում առաջանում են անհամաչափ պատասխանատվության և տարբեր հանցակազմերի միջև անհիմն տարբերակման խնդիրներ, երբ անձին սպանելու դեպքում կարելի է կիրառել գործուն զղջում, իսկ ընտանիքի անդամի առևանգման դեպքում՝ ոչ։

7․ Վիճահարույց են Քրեական օրենսգրքով նախատեսվող ընտանիքի անդամի նոր սահմանումը, դատարանի կողմից ռեաբիլիտացիոն ծրագրի պարտադիր նշանակումը, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքով առաջարկվող տուժողի լրացուցիչ հարցաքննությունից հրաժարվելու կարգը։

8․Գնահատված չեն դրանց իրավական հետևանքները, սահմանված չեն տուժողի դատավարական իրավունքների պաշտպանության չափանիշները։

Վերահաստատելով բռնության դեմ պայքարելու մեր հետևողականությունն ու հանձնառությունը, նաև արձանագրելով փաթեթում առկա իրավական անհստակությունների մեծ ծավալը, հեղինակների չհիմնավորված շտապողականությունը
առաջարկում ենք՝

փաթեթը ենթարկել հիմնարար լրամշակման,
ներառել մասնագիտական առավել լայն շրջանակների,
հստակեցնել նոր հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, բացառելով անհարկի կրկնությունները,
հիմնավորել պատժաչափերի համաչափությունը՝ ելնելով հասանելի վիճակագրական և իրավակիրառ տվյալներից,
սահմանել նոր կարգավորումների արդյունավետության հետագա գնահատման չափանիշներ և պարբերական հաշվետվողականության մեխանիզմներ

Փաթեթի չհիմնավորված շտապողականության մասին է խոսում այն հանգամանքը, որ
ռեսուրսների և միջոցների անբավարարության պատճառով որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու 28 թվականին։

Հիշեցնեմ քրեագիտության կարևորագույն սկզբունքներից մեկը. հանցագործությունների կանխարգելման գործում պատժի անխուսափելիությունն ու արագությունն ավելի կարևոր են, քան դրա խստությունն ու դաժանությունը:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
17:47 Կապանի օդանավակայանի մոտ վնասված եղեգնակատու են հայտնաբերել և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի