Մամուլ 2 տարի առաջ - 08:48 18-04-2024

Սանահինցիները «կանկախանան»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական թիմում իրենց վարկանիշը բարձրացնելու, ժողովրդի աչքը մտնելու համար պատրաստ են անգամ հետողորմյա անել սեփական որոշումները եւ ընդդիմության նախաձեռնություններն իրենց վրա քաշել։ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է Ալավերդի համայնքից առանձնացնել Սանահին բնակավայրը։ Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանն էր, սանահինցիները դիմել են Թամազյանին նման առաջարկով. առաջարկը մտել է օրակարգ, ներկայացվել է պատկան գերատեսչություն, սակայն կառավարությունն առաջարկն օրակարգ չի մտցրել, ու հարցը մնացել է օդում կախված։

Սանահինցիների «անկախանալու» ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Սանահինն ինքնաբավ համայնք է, տարիներ առաջ այն գյուղ է եղել՝ իր բոլոր կոմունիկացիաներով, իսկ Ալավերդի համայնքին միավորվելով՝ ավելի բարդացել է համայնքի բնակիչների կյանքը, մի թուղթ ստորագրելու համար պարտավոր են հասնել կենտրոն։ Հիմա, երբ ՔՊ-ն զավթել է Ալավերդին, իշխանությունները որոշել են բավարարել սանահինցիների պահանջը՝ լավ գործը վերագրելով իրենց, հատկապես որ Սանահինում, որոշ տեղեկություններով, ՔՊ-ի դիրքերն այնքան էլ պինդ չեն: Այսպիսով՝ առաջիկայում Սանահինը կդառնա առանձին բնակավայր։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ