Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 40 րոպե առաջ - 19:30 15-10-2026

Հաղթանակի զբոսայգու պատից հանել են «Հաղթանակ» բառը

Հաղթանակի զբոսայգու ճակատային կամարի վրայից հեռացվել է «Հաղթանակ» բառը։ Oragir.News-ը փորձել է Երևանի քաղաքապետարանից պարզել, թե ինչո՞ւ են հեռացվել զբոսայգու անվան տառերը։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից Oragir.News-ին հայտնել են, որ տառերը շուրջ 30 տարի նույն տեսքն են ունեցել՝ ժանգոտվել են, իսկ դրանց մաշվածությունը տեսանելի է եղել անզեն աչքով։ Նշվել է, որ տարածքում շուրջ 30 տարի շինբարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել։

Ըստ քաղաքապետարանի՝ «Հաղթանակ» տառերը հեռացվել են տարածքի ընդհանուր բարեկարգման շրջանակում։ Նախատեսվում է թարմացնել կամարի, պատերի և հարակից տարածքի տեսքը, ինչպես նաև տեղադրել նոր լուսավորության համակարգ, որ տարածքը լուսավորվի երեկոյան ժամերին։

Կամարի վրա զբոսայգու անվան տառերը, ըստ նախնական գնահատականի, պատրաստ կլինեն մոտ 10 օրից, իսկ հարակից տարածքի մյուս աշխատանքները կարող են ավելի երկար տևել։ Ժամկետները կարող են փոփոխվել՝ եղանակային և այլ պայմաններից ելնելով։

Տեսանյութ: