Ուղիղ եթեր
Ավելին 2 տարի առաջ - 23:41 14-04-2024

Նորվեգիայի հյուսիսային շրջանը ցանկանում է 26-ժամյա օր սահմանել

Նորվեգիայի արկտիկական շրջանում գտնվող Վադսո քաղաքը դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով թույլ տալ սահմանել 24-ի փոխարեն օրական 26 ժամով ժամային գոտի, գրում է Politico թերթը։ Համապատասխան նամակը գրել է Վադսոյի քաղաքապետ Վենչե Պեդերսենը։ Politico-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հաստատել է, որ իրենք իսկապես ստացել են նման հարցում։

«Տարածաշրջանը խնդրում է ԵՄ գործադիր մարմնին հանձնարարել Նորվեգիայի իշխանություններին հավանություն տալ 24-ժամյա օրվա փոխարեն 26-ժամյա ժամային գոտու ստեղծմանը», - ասվում է հրապարակման մեջ:

Ըստ Պեդերսենի, այս քայլի նպատակն է ավելացնել ընտանիքի հետ անցկացրած ժամանակը, ինչպես նաև նոր բնակիչներին տարածաշրջան ներգրավել: Սակայն նա չգիտի, թե գործնականում ինչպես կաշխատի անցումը 26-ժամյա աշխատանքային օրվան։

«Մենք իրականում չենք մտածել այդ մասին... Չեմ կարծում, որ նրանք այո կասեն, ուստի մենք չենք մտածել բոլոր մանրամասների մասին», - ասել է քաղաքապետը:

Երկարացնելով օրվա տևողությունը՝ Պեդերսենը հույս ունի, որ ավելի շատ մարդիկ կոգեշնչվեն տեղափոխվել հեռավոր տարածաշրջան, գրում է Politico-ն։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը