Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:55 02-04-2024

2016-ին ցավի հետ հպարտություն կար․ Ադամ Սահակյանի մայր

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է։ 2016 թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում մեկնարկեցին 90-ականների պատերազմից հետո ամենալայնածավալ ռազմական գործողությունները, քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։
Այսօր Եռաբլուրում իրենց զավակների շիրիմներին էին այցելել քառօրյա պատերազմում ընկածների հարազատները։

«Ընդամնեը 8 տարի, իրականության մեջ շատ բան է փոխվել այս ժամանակահատվածում, որ ես ցավում եմ, որ տղաների արյան գնով պահած մեր հայրենիքն այլևս մերը չէ, բայց ես համոզված եմ, որ սցենարը կփոխվի և հաստատ լինելու է լուսավոր կետ»,- ասում է զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ քառօրյա պատերազմից հետո թևաթափ էր եղել, և իր համար այդ պատերազմը պարտություն էր, սակայն, հիմա ասում է՝ դա ըստ էության հաղթանակ էր․
«Եվ հիմա, երբ խոսում ենք, քննարկում ենք, ասում ենք՝ այս ի՞նչ արեցին տղերքը։ Այդ ժամանակ ցավի հետ հպարտություն կար։ Ուզում եմ այդ հպարտությունը վերադառնա»,- ասաց տիկին Գայանեն։

«Եռաբլուր» զինվորական պանթեոն էր եկել նաև Ադամ Սահակյանի ծառայակից ընկերը՝ Արա Ղազարյանը, որը նրա հետ 1 տարի ծառայել է։

Ադամի հետ կապված հիշողություն շատ ունի, ասում է՝ բարություն ու սեր տարածող էր․

«Իր ընկերներին շատ էր սիրում, իրեն կորցնելը մեզ համար ցավ էր, ինքը բացառիկ ընկեր էր։ Մեր հրամանատարներն իրենից շատ գոհ էին, ամեն հրամանատար ուզում էր Ադամին իր մոտ տաներ, որ իր նման լավ զինվոր, լավ մարդ ունենային։ Իր մարդ տեսակն էին շատ սիրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան