Մամուլ 2 տարի առաջ - 08:41 16-03-2024

Ինչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թ. հոկտեմբերին նշանակվեց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար, 2024 թ. փետրվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանի տեղակալ է նշանակել Հրանտ Ջիլավյանին, ով ՄԻՊ դեպարտամենտի ղեկավարն էր, երբ Գրիգորյանը մարդու իրավունքների պաշտպանն էր, այսինքն՝ որտեղ Գրիգորյանը, այնտեղ էլ՝ Ջիլավյանը։

Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է Քրիստիննե Գրիգորյանը, ինչ է անում, այդ կառույցը որտեղ է գտնվում եւ այլն։ Բայց եթե դատենք ԱՀԾ կատարած գնումներից, ապա պարզ կդառնա, թե ձեւավորման ինչ փուլում է կառույցը։

2024 թվականի ընթացքում նորաստեղծ կառույցը կատարել է ընդամենը 7 պետական գնում՝ ընդհանուր ծախսելով մոտ 3.5 մլն դրամ։ Գնել են գրասենյակային, կենցաղային, տնտեսական ապրանքներ, ըմպելիքների դիսպենսեր, խմելու ջուր։ Այսինքն՝ էլ ի՞նչ է պետք մեզ արտաքին հետախուզությունը մեծ թափով իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին