Ներքին 4 տարի առաջ - 19:39 29-09-2022

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ մի շարք պաշտոնյաների

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի և ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրենի հետ:

Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկի հետ։

Պաշտպան Գրիգորյանը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց /այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից Հայաստան ժամանած/ իրավունքների ապահովման մարտահրավերները, Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությանը:

Լեյլա Կայաչիկը ներկայացրել է իր մանդատն ու կարևորել ԵԽ կոնվենցիոն պարտավորությունների կատարման շրջանակներում, ինչպես պետությունների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների հետ աշխատանքն ու համագործակցությունը:

Գրիգորյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցին, ընդգծել է Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանված առնվազն 7600 անձանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտությունը՝ շեշտելով տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն կազմող կանանց, ծերերի, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ պաշպանության կարևորությունը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու համագործակցությունը հստակ գործողությունների, այդ թվում՝ Պաշտպանի հաստատությանն աջակցելու ուղղությամբ:

Պաշտպանը հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոֆ Պուարելիի հետ:

Քրիստոֆ Պուարելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Գլխավոր տնօրինության մանդատի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել «Մարդու իրավունքներ և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի արդյունքներին և վերջինիս շարունակականության կարևորությանը:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը, շեշտել Հայաստան-ԵԽ նոր Գործողությունների ծրագրի ընդունման և մեկնարկի անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ ԵԽ այլ հնարավոր մեխանիզմների շրջանակներում նոր ծրագրային ուղղություններ նախատեսելու վերաբերյալ` միտված աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանի հատատությանը:

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ապահովման հրատապ անհրաժեշտությանը՝ Պաշտպանը մատնանշել է Հայաստան-ԵԽ նոր 2023-2025թթ. ԳԾ-ի շրջանակներում համապատասխան աջակցության տրամադրման կարևորությունը և վերահաստատել Պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում