Մամուլ 2 տարի առաջ - 08:53 03-02-2024

Որդեգրողներից մեկը նախկին վարչապետի որդին է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նորածիններին վաճառելու, ապօրինի որդեգրումների աղմկահարույց քրեական գործը, որն արդեն 3-4 տարի է՝ քննվում է եւ որը ժամանակին այնքան աղմուկ հանեց, ոչ մի կերպ ավարտին չի հասնում: Գործի քննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, այդ թվում հրապարակվել են որդեգրված երեխաների եւ որդեգրող ծնողների՝ գաղտնիք հանդիսացող անձնական տվյալներ։ Բայց մի ուշագրավ դրվագ կա այդ գործում, որը նախաքննության փուլում փորձել են ծածուկ պահել:

Բանն այն է, որ Հայաստանից երեխա է որդեգրել նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Մարիտ Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։ Երբ Հայաստանում հենց կառավարության նիստում հայտարարվեց, որ ապօրինի որդեգրումներ են իրականացվել, եւ քրեական գործ հարուցվեց, քիչ էր մնացել քաղաքական սկանդալ հասունանար` Իտալիայի նախկին վարչապետը, նրա ընտանիքը պահանջել են ՀՀ իշխանություններից` դադարեցնել գործի քննությունը եւ ամոթալի աղմուկը, որը վնասում է իրենց ընտանիքին եւ որդեգրված երեխայի իրավունքներն է ոտնահարում: Եվ հայկական կողմը ստիպված է եղել քրեական գործի նյութերից հեռացնել Իտալիայի վարչապետի թոռան էպիզոդը եւ Դրագիի կողմից իրականացված որդեգրության մասին տվյալները։

Սակայն քրեական գործում բազմաթիվ իտալացիների անուններ կան, որոնք ժամանակին Հայաստանից երեխաներ են որդեգրել: Ընդ որում, մեղադրանքն առաջադրվել է երեխաների վաճառքի հետ կապված, բայց առքի հետ կապված մեղադրանք չկա, չնայած երեխա «գնելն» էլ է քրեորեն պատժելի արարք: Առհասարակ, այդ խայտառակ գործի շրջանակներում խախտվել են որդեգրման գաղտնիության եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության նորմերը, ինչը կարգավորվում է Հաագայի կոնվենցիայով։ Որդեգրման տվյալները հասանելի են դարձել մեծ թվով անձանց, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան