Արտաքին 5 տարի առաջ - 22:19 13-05-2021

Իսրայելի վարչապետի որդին հերթական հակաթուրքական գրառումն է արել՝ անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանությանը

Իսրայելի վարչապետ Բեյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան էջում մեղադրել է թուրքերին՝ հայերի և հույների նկատմամբ ցեղասպանության իրագործելու մեջ։ Իր գրառումով նա դիմել է սոցիալական ցանցում իրեն հետևող բոլոր թուրքերին։

Գրառման մեջ նշված է, որ թուրքերը բնիկներ չեն, եկել են Կենտրոնական Ասիայից։ Նրանք ցեղասպանություն են իրականացրել տեղի հույն բնակչության նկատմաբ՝ գրավելով Կոստանդնուպոլիսը ը այն հետագայում վերանվանելով Ստամբուլ։ Նրանք շարունակել են իրենց ցեղասպան քաղաքականությունը նաև հայերի հանդեպ։ Թուրքիան ղեկավարվում է մի բռնապետի կողմից, որը օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան և Քուրդիստանը և ցանկանում է օկուպացնել արաբական աշխարհը։

Իսրայելի վարչապետի որդու նման գրառման պառճառը Թուրքիայի բռնած դիրքն է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում։ Հիշեցնենք, որ Թուրքիան սատարում է պաղեստինյան կողմին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին