Մամուլ 2 տարի առաջ - 08:45 02-02-2024

Հիմա ի՞նչ պատրվակով են հետաձգելու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սահմանադրական դատարանը ստիպված է նոր պատճառաբանություններ մտածել՝ իր վարույթում գտնվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությանը վերաբերող վարույթը հետաձգելու համար։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները դիմել էին ՍԴ՝ այս օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով, սակայն արդեն 2 տարուց ավելի է անցել, բայց ՍԴ որոշումը չկա ու չկա։ Պատգամավորների մեկ հինգերորդը՝ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ՍԴ-ին են դիմել 2021 թ. նոյեմբերին:

ՍԴ-ն 2022 թ. հուլիսին դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու՝ այդ ընթացքում կասեցնելով գործի քննությունը: 2023-ի ապրիլին վերջապես ստացվեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ թվում էր, թե գործի քննությանը խանգարող հանգամանք այլեւս չպետք է լինի, սակայն ՍԴ դատավորները 2023թ. հուլիսի 7-ին կրկին որոշեցին վարույթը կասեցնել, քանի որ Գլխավոր դատախազությանը 21 կետից բաղկացած հարցադրումներ էին ուղարկել՝ կապված օրենքի գործնական կիրառության հետ։

Մենք դատախազությունից հետաքրքրվեցինք` արդյոք պատասխանե՞լ են ՍԴ դատավորների հարցաշարին։ Մեզ ասացին, որ պատասխաններն արդեն ուղարկվել են Սահմանադրական դատարան, ՍԴ-ից էլ փոխանցեցին, որ պատասխանները ստացել են, ուսումնասիրում են։ Փաստորեն, կարող ենք ակնկալել, որ մոտ օրերս այս գործով ՍԴ-ն որոշում կկայացնի կամ էլ նոր պատճառներ կմտածի՝ գործի քննությունն էլի ձգելու համար։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան