Մամուլ 2 տարի առաջ - 07:57 17-01-2024

Ավելի քան 11 մլն դրամ՝ պաշտոնյաների և ՔՊ-ականների երեխաներին ուրախացնելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառումը, որը նախատեսված էր այցելած երեխաներին տոնական տրամադրություն պարգեւելու համար, այդքան էլ նպատակին չի ծառայել։ «Ժողովուրդ» օրաթերթը, միջոցառման կադրերն անքթիթ զննելով, նկատեց, որ ներկաների մեծամասնությունը բարձրաստիճան պաշտոնյաներ են, բացառապես իշխանական պատգամավորներ, որոնք երեխաների հետ ներկա էին միջոցառմանը։ Մի քանի քաղաքացիներ են միայն ներկա եղել, որոնք, հետաքրքրություն չգտնելով, հեռացել են։

Ստացվում է, որ միջոցառումը, որի համար պետական բյուջեից տրամադրվել էր 11 մլն 60 հազար դրամ գումար, կազմակերպվել էր միայն պաշտոնյաների եւ ՔՊ-ականների երեխաներին ուրախացնելու համար։

Պաշտոնյաները իշխանության ներկայացուցիչներ էին հիմնականում, որոնք արդեն սովորություն են դարձրել սեփական կարիքների համար մսխել ՀՀ քաղաքացու աշխատանքի հարկերից կուտակված պետական բյուջեն։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարը մոտ 27 հազար ԱՄՆ դոլար են հատկացրել պետության միջոցներից՝ ՔՊ-ականներին եւ իրենց մերձավորներին զվարճացնելու համար: Կադրերում որեւէ ընդդիմադիր պատգամավորի, որեւէ «պատահական» մարդու չգտանք: ՔՊ-ն իրենց «տան անդամներով» պետության հաշվին ուրախանում էր՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան