Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:13 29-11-2023

Միհրան Պողոսյանի ձերբակալման լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական լրատվադաշտում լուր տարածվեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Մոսկվայի Տվերսկայա փողոցում ձերբակալել են եւ շուտով կարտահանձնեն Հայաստանին։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը դիմել էր ռուսական կողմին՝ նրան արտահանձնելու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել։ Լուրը տարածվելու օրը դատախազությունից փորձել էինք ճշտել` ճի՞շտ է, որ Պողոսյանին պատրաստվում են հանձնել Հայաստանին, սակայն դատախազությունը, հավանաբար խորհրդավորություն պահպանելու համար, ասել էր, որ չի մեկնաբանում այդ տեղեկությունները։

Մեկ շաբաթ անց կրկին փորձեցինք դատախազությունից ճշտել՝ ի՞նչ նորություն կա․ վերջը՝ Պողոսյանին արտահանձնո՞ւմ են, թե՞ ոչ։ Պարզվեց՝ դատախազությունն ինտրիգների սիրահար է․ նույն տեքստը փոխանցեցին՝ չեն մեկնաբանում։ Նշենք նաեւ, որ հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ իրականում Միհրան Պողոսյանն ընդամենը վարչական կարգով ձերբակալվել է՝ ճանապարհային ոստիկանության հետ վիճաբանության պատճառով, ապա ազատ արձակվել, եւ արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։