Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:38 11-11-2023

Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ

Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի բախումների հետևանքով զոհերի թիվն ավելանում է:

Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ, այդ թվում՝ 4500-ից ավելի երեխա, վիրավորվել է շուրջ 27 500 մարդ, Հորդանան գետի արևմտյան ափին հայտնի է 183 զոհի մասին: Իսրայելն էլ հայտնում է 1200-ի զոհի մասին: Նախկինում իսրայելական կողմը պաշտոնապես հայտնում էր 1400 զոհի մասին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է զոհվում: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ 1,5 միլիոն մարդ էլ լքել է բնակության վայրերը՝ ավելի ապահով տեղ գտնելու հույսով: «Բայց այնտեղ անվտանգ տեղեր չկան»,- հավելել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ մարդիկ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից. հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի առողջապահական կենտրոններն ավելի քան 250 հարձակման են ենթարկվել:

Օրակարգում է նաև ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարվածների հարցը: Իսրայելական կողմի տվյալով՝ նրանց թիվը գերազանցում է 200-ը: ՑԱԽԱԼ-ը վստահեցրել է՝ աշխատում են գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, սակայն դա ժամանակ կպահանջի: ՀԱՄԱՍ-ն էլ հայտնում է, որ պատրաստ են բաց թողնել գերիներին, եթե Իսրայելի բանտերում պահվող 6000 պաղեստինցի ազատ արձակվի: Շարժումը նաև պնդում է, որ գերիների հարցում առաջընթացին խանգարում է իսրայելական կողմը:

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ