Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:33 10-11-2023

Բլինքենն ընդունում է՝ չափազանց շատ պաղեստինցիներ են սպանվել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ընդունել է, որ Գազայի շրջանում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել և դատապարտել այդ փաստը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելին անել՝ «պաղեստինցի խաղաղ բնակիչներին վնասը նվազագույնի հասցնելու համար»։

Թեև Բլինքենը գովաբանել է Իսրայելին ամենօրյա հումանիտար դադարների և երկու մարդասիրական միջանցքների համար, սակայն ասել է, որ «կարելի է և պետք է ավելին անել»:

«Չափազանց շատ պաղեստինցիներ են սպանվել։ Չափազանց շատերն են տուժել վերջին շաբաթներին»,- ասել է Բլինքենը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի կանխենք վնասը և առավելագույնի հասցնենք այն օգնությունը, որը նրանք [պաղեստինցի խաղաղ բնակիչները] ստանում են»:

«Մենք կշարունակենք Իսրայելի հետ քննարկել կոնկրետ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ նպատակներին հասնելու համար»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա հրաժարվել է ներկայացնել այդ քայլերի մանրամասները:

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ