Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:17 01-11-2023

Ռայիսին դատապարտել է Գազայում փախստականների ճամբարին հասցված հարվածը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին-խմբ․) հանցագործությունների ցուցակում Ջաբալիայի փախստականների ճամբարի ռմբակոծությունը ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ խայտառակություններից մեկն է։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի նախագահը ճամբարի ռմբակոծություններն անվանել է Իսրայելի ռազմական հանցագործությունների շարունակություն։ Նա այս համատեքստում ընդգծել է ԱՄՆ-ի դերը, որը Իսրայելին ռազմական օգնության միջոցով։

Ռայիսին նշել է, որ այդ հանցագործությունները վկայում են անվտանգությունն ապահովելու միջազգային կազմակերպությունների անկարողության մասին։

«Այդ հանցագործությունները ցույց տվեցին, որ միջազգային շատ պայմանագրեր և ՄԱԿ կանոնադրությունը կորցրել են իրենց հեղինակությունը եւ արդյունավետությունը, այդ մեխանիզմենրը պետք է վերանայվեն»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի անդամների վճռական քվեարկությունը հրադադարի մասին կարող է մեկուսացնել ԱՄՆ-ին։ Նա միևնույն ժամանակ որոշ արեւմտյան երկրների մոտեցումը որակել է որպես միջազգային համակարգերում երկակի չափորոշիչների դրսևորում։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ

Ձեզ գուցե հետաքրքրի