Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:25 01-11-2023

Թուրքիան անհրաժեշտ է համարում տարածաշրջանում անվտանգության նոր մեխանիզմի ստեղծումը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությանը և հայտարարել, որ Իսրայելի վարչակազմը, վայելելով Եվրոպայի և Ամերիկայի անվերապահ աջակցությունը, 25 օր է, ինչ մարդկության դեմ հանցագործություններ է կատարում ողջ աշխարհի առջև։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Էրդողանը շեշտել է, որ թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցը, որը բուժում է քաղցկեղով հիվանդներին, իսրայելական բարբարոսության վերջին զոհն է։ Նրա խոսքով՝ այդ վայրագություններն անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել։

«Քաղաքացիների վրա Իսրայելի ուղղակի հարձակումները մինչ օրս 8500 պաղեստինցի են սպանել, հիմնականում՝ նորածինների, երեխաների և կանանց: Մեր բանակցությունները կոնկրետ են. Գազայում կատարված ռազմական հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն և պատասխան տան օրենքի առաջ»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը նշել է, որ արևմտյան աշխարհը, հատկապես եվրոպական երկրները, հերթական անգամ ձախողել են Գազայում մարդկության փորձությունը։

«Թուրքիան անհրաժեշտ է համարում ստեղծել անվտանգության նոր մեխանիզմ՝ համագործակցելով տարածաշրջանի սուբյեկտների հետ և պատրաստ է պատասխանատվություն ստանձնել, եթե այդ քայլն արվի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ

Ձեզ գուցե հետաքրքրի