Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:29 07-07-2023

Զինվորականները պետք է խոսեն, ովքեր կլռեն «զոհի» չվերածվելու համար, մեկ է` նրանց հետևից էլ են գնալու

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավայրից, բավականին հիմնավոր, արձագանքել է իշխանության և անձամբ Փաշինյանի` իր հասցեին հնչեցվող ծանր մեղադրանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա միաժամանակ նաև հիշեցնում է, որ գեներալ Արզումանյանը ՊԲ հրամանատարությունը ստանձնեց հոկտեմբերի 27-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր ուղղություններով և խորությամբ մխրճվել էին Արցախի տարածք և ռազմական իրադրությունը ծայրահեղ ծանր էր: Ըստ պատգամավորի՝ միայն այն հանգամանքը, որ նման բարդ և անհուսալի թվացող վիճակում Արզումանյանը համաձայնվեց ստանձնել հրամանատարությունն արդեն իսկ խոսում էր նրա անձնազոհության, կամքի ու չհանձնվելու մասին:

«Հատկանշական է, որ իշխանությունը գեներալի դեմ կեղտոտ արշավ սկսելուց առաջ նրան ազատությունից զրկեց` խիստ սահմանափակելով Արզումանյանի պաշտպանվելու և պատերազմի ընթացքում իշխանության գործած ծանր հանցագործությունների վերաբերյալ խոսելու հնարավորությունից:

44-օրյա պատերազմի մեծ թվով հանգամանքներ մնում են չբացահայտված, չմեկնաբանված, իսկ իշխանությունը մի կողմից խճճում է այն, մյուս կողմից համակարգված ձևով խմբագրում` փորձելով «մեղավորներ», «դավաճաններ», «դասալիքներ» նշանակելով սեփական կաշին փրկել:
Պատերազմի ընթացքում հատկապես առանցքային դիրքեր զբաղեցրած զինվորականները պետք է խոսեն, որպեսզի նվազագույնը թույլ չտան իշխանությանը` սրբագրելու իր պատասխանատվությունը, վարկաբեկելու բանակին և այն զինվորականներին, ովքեր ստեղծել, կայացրել ու ծանր ծառայությամբ բարձր են պահել բանակի պատիվը:

Ովքեր կլռեն` մտածելով, թե այդպես հնարավոր կլինի իշխանության «զոհի» չվերածվել կամ կրավորական կեցվածք կընդունեն, մեկ է` իշխանությունը ինչ-որ փուլում նաև նրանց հետևից կգնա:
Ես՝ ինքս չեմ կարող ամբողջական գնահատական տալ պատերազմին ու դրա հանգամանքներին և այն գլխավոր հարցին, թե որ զինվորականը որ պահին ինչպես պետք է գործեր ու ինչպես է գործել, դեռ շատ դետալներ հայտնի չեն, սակայն այս իշխանության գործիք դարձած համակարգի վրա լրիվ այլ հրաման է իջեցված, այն է` բոլորի վրայով անցնելով՝ փրկել Փաշինյանին», - գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում