Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:57 28-04-2023

Այս հուշարձանը ուղերձ է բոլոր նրանց, ովքեր մասնակցում են դավաճանության, ովքեր դավաճան են․ Մենուա Սողոմոնյան

«Նեմեսիս»-ի հուշարձանը նախ և առաջ խորհրդանշում է չիրացված արդարադատության համար պայքարը, երկրորդը՝ պատիժը։ Այս մասին այսօր Նեմեսիսի հուշարձանի մոտ «Համախմբում» շարժման հանրահավաքին իր ելույթում ասաց շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Հուշարձանի բացումն այս օրերին հիրավի կարևոր նշանակություն ունի, որովհետև այսօր մենք առավել քան երբևէ՝ վերջին 30 տարիների ընթացքում, մեր մաշկի վրա զգում ենք ցեղասպանության վտանգը։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ցեղասպանության սպառնալիք է։ Այդ տեսանկյունից այս հուշարձանը ուղերձ է բոլոր նրանց, ովքեր մասնակցում են դավաճանության, ովքեր դավաճան են․ որովհետև ազգային արժանապատվության ասպետները ոչ միայն պատժել են հայ ժողովրդի դահիճներին, այլև պատժել են հայ ժողովրդի թշնամուն ծառայություն մատուցած դավաճաններին»։

Սողոմոնյանի կարծիքով՝ հուշարձանի տեղադրումն այսօր կարևորվում է նաև նրանով, որ փորձեր կան պետականորեն խմբագրելու հայոց պատմությունը․ «Խոսում են դասագրքերի փոփոխության մասին և մեզ մեսիջներ են տալիս․ ասում են հայացքներդ Արարատից կտրեք, դեպի Արագած հառեք, ասում են՝ ինչքան մենք նրանց ընկալենք որպես թշնամի, էնքան նրանք են մեզ ընկալելու որպես թշնամի։ Եվ հետևապես այս դժնդակ ժամանակներում, երբ նպատակաուղղված փորձում են մատաղ սերնդի ինքնության ու ինքնագիտակցության մեջ նսեմացնել ազգային արժանապատվությունը, այս հուշարձանի կանգնեցումը հենց այդ տեսանկյունից է կարևոր։ Մեր մատաղ սերունդը, աշակերտները պետք է գան այստեղ, իմանան, հիշեն ու հարգանքի տուրք մատուցեն բոլոր այն ասպետներին, ովքեր սեփական կյանքը մի կողմ դրած լծվեցին չիրացված արդարադատությունը վերականգնելու գործին։ Բայց նաև պետք է հիշեն, որ այս մարդիկ այդ գործն արել են պետականության բացակայության պայմաններում։ Իսկ մենք այսօր ունենք պետականություն, հետևապես մեր բոլորի խնդիրն է՝ այդ հուշարձանին նայելով իմանալ, որ յուրաքանչյուրը պիտի անի այնպես, որ այդ պետականությունը լինի ամուր, որպեսզի հայ ժողովրդի հետ այլևս ցեղասպանություն տեղի չունենա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում