Միտք Ներքին 3 տարի առաջ - 17:02 04-04-2023

Քաղաքապետ դառնալն Ավինյան Տիգրանին պարտադրված է․ Կարեն Հեքիմյան

Երբեմն ինձ թվում է, որ Ավինյան Տիգրանը մեծ ջանքեր է գործադրում, որ Երևանի քաղաքապետ ... չդառնա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նա նաև գրել է․

«Ինքներդ մտածեք՝ մետրոյի նոր կայարանի կառուցում, ծառերի հատում, կենդանաբանական այգու տեղափոխում, անընդհատ «շնորհակալություն Ավինյան Տիգրանին», մորուքի սափրում .... և այսպես շարունակ:

Տպավորություն է ստեղծվում, որ Ավինյան Տիգրանը ցանկանում է անընդհատ հանրության աչքին երևալ: Ընդ որում, վերջինիս կողմից որդեգրվել է հնչեղություն ունեցող, սակայն հանրության կողմից ոչ միանշանակ ընկալվող խնդիրները (չ)լուծելու «պատրաստակամությունը»:

Կարող էր, չէ՞, Ավինյան Տիգրանն այնպես, ինչպես, օրինակ՝ ժամանակին Մարգարյան Տարոնը, առանց սակուրաների, մետրոյի կայարանի, կենդանիների և անփոփոխ արտաքին տեսքով աննկատ քաղաքապետ «ընտրվել»: Սակայն, նախընտրեց արտասովոր լինել: Ինչու՞:

Մեծ հաշվով, տարօրինակ կամ արտասովոր երևալը վատ բան չէ, սակայն արդյո՞ք հանուն չեղած սակուրաների կամ մետրոյի արժի զոհաբերել հեղինակության փոքրաթիվ բեկորները:

Խնդիրն այլ է: Կարծում եմ, որ քաղաքապետ դառնալն Ավինյան Տիգրանին պարտադրված է: Իսկ նախընտրական «սցենարը» հենց «պարտադրողն է» գրել, քանզի վերջինս Ավինյան Տիգրանին այլևս քաղաքականության մեջ չի տեսնում: Ապացույց՝ սակուրաները, մորուքը և մնացածը: Եվ, ըստ այդմ, Երևանի քաղաքապետի աթոռը Ավինյան Տիգրանի վերջին քաղաքական հանգրվանն է լինելու»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում