Ներքին 2 տարի առաջ - 23:57 16-08-2024

Կասյանն ու Team Telecom Armenia-ն՝ ընդդեմ Ավինյան Տիգրանի․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կասյանն ու Team Telecom Armenia-ն՝ ընդդեմ Ավինյան Տիգրանի (Tigran Avinyan / Տիգրան Ավինյան):

Տպավորություն է ստեղծվում, որ 1937թ գնդակահարված հայտնի կոմունիստ Կասյան Սարգիսը վերակենդանացել է և Team Telecom Armenia-ի հետ միասին անհաշտ պայքարում է Ավինյան Տիգրանի դեմ:

Ուրեմն, Երևանում կար Կասյանի անվան փողոց: Երկար տարիներ և ջանքեր պահանջվեց, որ փողոցն անվանափոխվի: Անվանափոխվեց: Դե յուրե: Իսկ, դե ֆակտո փողոցում մինչ վերջերս դեռ առկա էին Կասյանի անունը կրող ցուցանակներ: Ի վերջո, դրանք էլ հանվեցին: Սակայն, Կասյանին օգնության եկավ Team Telecom Armenia-ն: Վերջինս Կասյանի հոգու հետ «պայմանագիր» կնքեց և ... «Վազգեն 1 Վեհափառի անվան փողոց»-ի բակային հատվածներում Կասյանի անունը կրող «Team»-ական նմուշի ցուցանակներ հայտնվեցին: Այլ կերպ ասած` այժմ Երևանում կա փողոց, որը «փողոցի կողմից» կրում է Վազգեն 1 Վեհափառի, իսկ բակերի կողմից` Կասյան Սարգսի անունը:

Սա է Նոր Հայաստանի քաղաքականության համառոտ բնութագիրը:

Եվ, ուրեմն`

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե´ն Վազգեն 1 Վեհափառի - Կասյան Սարգսի փողոցի բնակիչները,

Կեցցե´ն մեր երեխաները, որոնք բնակվելու են Մեսրոպ Մաշտոցի - Զախարովա Մարիայի անվան պողոտայում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը