Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 09:23 04-10-2026

Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Նրա կարծիքով՝ երկրի համար ամենավտանգավոր սցենարը կարող է լինել նրա վերածումը «նոր Ուկրաինայի»։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր Ուկրաինայի»,- ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության Պետհեռուստառադիոյին տված հարցազրույցում։

Ամենից շատ դիտված