ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։
«Ինչ վերաբերում է Կովկասին, այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Դա ճիշտ է։ Մենք զգուշությամբ հետևում ենք դրան»,– ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության պետական կազմակերպությանը տված հարցազրույցում։
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ինքնուրույն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասում։
Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանը Կովկասի մաս է, ուստի տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու, առևտուր անելու և զարգանալու համար իրեն որևէ մեկը պետք չէ։