Ներքին 1 ամիս առաջ - 11:08 03-10-2026

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ։

Այս մասին Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իր ընկալումը եղել և շարունակում է մնալ այն, որ ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն։

«Մարդը շատ ավելի մեծ հավանականությամբ կլինի բարեվարք, եթե հավատում է Աստծուն»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ։

«Մարդը շատ ավելի պակաս խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ, եթե նա հավատում է Աստծուն։ Այսօր Հայաստանում խոսում ենք արդարության և արդարադատության պակասի մասին։ Արդարությանն ու արդարադատությանն ավելի նվիրված կլինի այն դատավորը, որը հավատում է Աստծուն»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին