Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:33 02-03-2023

Երեխաները անլվա են, բոլորը հիվանդ, սանհանգույց չկա․ խայտառակ իրավիճակ ՊՆ նախկին շենքի մոտ

Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները երկու շաբաթ է փողոցում են։

«Ձմեռ օրով և բռնի ուժով մեզ առավոտյան տանից դուրս են հանել, խնդիրը լուծում չի ստանում, իսկ մենք գնալու տեղ չունենք»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց տարեց կինը, ով լաց էր լինում և չէր ցանկանում տեսանկարահանվել։

«Մեր տղաներից ոչ մեկը այսքան ժամանակ անշնորքություն թույլ չի տվել։ Վեց ամիս ապրել ենք այդ շենքում, ո՛չ դուռ է եղել, ո՛չ պատուհան։ Տարանք, դրեցինք, սարքեինք։ Շենքը լավ վիճակում էր, որ եկանք, ուղղակի թալանվաած էր»,- ասաց ազատամարտիկ Արտակ Մելքումյանը։

Բնակիչները տեղեկացրին, որ վրաններում վիճակը սարսափելի է, հիվանդներ շատ կան։ Բնակարան վարձակալելու հնարավորություն չունեն ու իրենց պահանջից հետ չեն կանգնելու։

Ասում են` ամենասարսափելին այն է, որ ջուր չկա, չեն կարող լողանալ, լվացվել։ Սանհանգույց էլ չկա ու այս ամենը սարսափելի տանջանք է։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի վաղ առավոտյան Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքից սև և կարմիր բերետավորների անմիջական մասնակցությամբ ՊՆ նախկին շենքից բռնությամբ վտարել են բնակիչներին։ Բնակիչների մեծ մասը զինվորականների ընտանիքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի