Ներքին 3 տարի առաջ - 19:12 21-02-2023

Հրդեհ է բռնկվել Ակնալիճ գյուղում․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակնալիճ գյուղի Նաիրյան թաղամասի թիվ 7 բազմաբնակարան շենքում։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի, ծառայության գծով տեղակալ Գագիկ Հակոբյանի գլխավորությամբ։

Ոստիկանները տեղում Գ․ Հակոբյանի գլխավորությամբ տարհանել են քաղաքացիներին, ապա սահմանազատել են տարածքը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 21 բնակարանում։ Այրվել են բնակարանի հյուրասենյակը, նախամուտքը և խոհանոցը՝ ողջ գույքով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում