Սպորտ 3 տարի առաջ - 19:34 15-01-2023

Կտրականապես դեմ եմ Պետրակովի նշանակմանը․ Գրիգորյան

«Ալաշկերտի», «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ, Ռուսաստանում մեծ հայտնիություն ունեցող Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է Ալեքսանդր Պետրակովի նշանակումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում․

«Ես չափազանց բացասաբար եմ նայում Պետրակովի նշանակմանը։

Միշտ ասել եմ, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պետք է հայ լինի։ Սա չի նշանակում, որ ես սա ընդունում եմ ազգայնական տեսանկյունից, բայց ես դա գործնականում զգացել եմ և եկել եմ այս համոզմանը։

Ջևան Չելոյանցը, Արթուր Սողոմոնյանը Հայաստանում ներդրում են անում մանկապատանեկան ֆուտբոլում, շատ լուրջ են վերաբերվում այս ամենին։ Միայն հայը կարող է հասկանալ խաղացողների մտածելակերպը և թիմին մոտիվացնել, ուստի ես կտրականապես դեմ եմ Պետրակովի նշանակմանը։

Գիտեմ, որ ՀՖՖ-ն դիտարկել է հայ մարզիչներին և վստահ է եղել, որ ընտրելու են նրանցից մեկին։ Ըստ իս՝ լավագույն թեկնածուն Եղիշե Մելիքյանն է, ով «Փյունիկին» դուրս բերեց չեմպիոնություն և շատ լավ արդյունք ու որակյալ խաղ ցուցադրեց եվրոպական մրցաշարերում, ինչի շնորհիվ հայկական ֆուտբոլը սկսեց լրջորեն վերաբերվել Եվրոպայում»,- ասել է Գրիգորյանը «Матч ТВ»-ի եթերում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան