Ներքին 3 տարի առաջ - 19:21 26-11-2022

Տպավորություն է, որ ներկա իշխանությունները մոռացել են մանդատից ու իշխանությունից հետո եկող կյանքի գոյության մասին․ պատգամավոր

Տպավորություն է, որ ներկա իշխանությունները մոռացել են, որ մանդատից ու իշխանությունից հետո կյանք կա։ Գուցե իրենք չեն հավատում այդ կյանքին՝ դրա համար էլ ապրում են այս վայրկյանով, հիմա իշխանություն ունենք՝ կանենք մաքսիմալը սկզբունքով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով պաշտոնաթող նախագահների և վարչապետների պետական պահպանության ցմահ ժամկետի չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշմանը։

«Այսինքն, որևէ մեկը տեսե՞լ է, թե այն անձը, որը պետք է անձնական բժիշկ ու ընտանիքի համար ապահովագրություն ստանա՝ հիմա քանի հոգով է զբոսնում քաղաքում։ Երբ քաղաքում քայլում ես ու տեսնում ես միանման կազմվածքով ու միանման հագնված տասնյակից ավելի մարդկանց խումբ՝ ենթադրելի է, որ դրանց մեջտեղում Ալեն Սիմոնյանն է։ Այսինքն, այդ պայմաններում շրջողները հիմա ավելացնում են իրենց տրվող արտոնությունները և նվազեցնում մյուսերինը»,- ասաց նա։

Պատգամավորը տեսակետ հայտնեց, որ այս հարցերն, ըստ ամենայնի, առաջ են քաշվում՝ երկրում առկա առաջնային կարևորության հարցերից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով։

«Բոլոր այս դրվագներում միայն պետք է ֆիքսենք իրենց այդ փիլիսոփայության դրսևորումները։ Պետությունը ծառայեցնել իրենց անձնական բարվոքությանը։ Իրենք ձգտումն է այնքան հարստություն ու ապահովություն դիզելը, մտածում են՝ պաշտոնավարումից հետո որևէ կարիք չեն ունենա։ Իրենց խոսքերից ու գործողություններից տպավորություն է, որ իրենց չեն հուշել, որ մանդատից ու պաշտոնից հետո կյանք կա»,- ասաց նա։ Կայացված որոշումները պետք է հավանության արժանանան նաև ԱԺ-ում։

«Մենք բազմիցս ասել ենք, թե մեզ համար որ հարցերն են կարևոր, բազմաթիվ այլ դրվագներով հայտարարել ենք, որ այս մարդիկ պետությունն օգտագործում են իրենց անձնական շահերի համար։ Եթե այդ հարցը գա ԱԺ, ես անգամ չեմ կարող ասել՝ քննարկմանը կմասնակցեմ, թե չէ։ Քանի որ մենք ԱԺ-ում հայտարարել ենք, որ կարևորագույն օրակարգերով ենք լինելու, իսկ այդ դրվագները հաստատ այդ կոնտեքստում չեն տեղավորվում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան

Ձեզ գուցե հետաքրքրի