Ներքին 3 տարի առաջ - 16:50 17-07-2023

Ընտրվելուց հետո Փաշինյանը մեր տղաներին մոռացել է․ անհետ կորածի մայր

«Արդեն 2 տարի 9 ամիս է, որ մենք մեր տղայից որևէ տեղեկություն չունենք, անհետ կորած է համարվում»,- Оragir.News-ի հետ զրույցում ասաց 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Ռուդիկ Ալեքսանյանի մայրը՝ Սեդա Հովհաննիսյանը։

Ռուդիկ Ալեքսանյանը 25 տարեկան էր, երբ որպես պայմանագրային զինծառայող աշխատանքի անցավ Էջմիածնի «Քիմիկների» զորամասում։ Ծառայության անցնելուց ընդամենը 4 ամիս անց այս դեպքը եղավ։ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Կովսականում (Զանգելան) մարտական գործողություններին մասանկցելից կապը կորցրել է ընտանիքի հետ։

«Տղաս 2020 թվականի հունիսին էր ծառայության անցել զորամասում, 4 ամիս անց այդ դեպքը եղավ։ Որ թշնամին հարձակվել է իրենց վրա, ինքը մի կերպ կարողացել է դուրս գալ այդ հատվածից, թաքնվել ու մեր միջոցով օգնություն կանչել, բայց ոչինչ չարեցին։

Հոկտեմբերի 21-ին, ժամը 16։33 Ռուդիկը մեզ զանգել է, հաղորդագրություն է ուղարկել, տեղն է ասել, թե որտեղ է գտնվում, բայց ոչ մեկը օգնություն ցույց չտվեց։

Ամուսինս հենց նույն օրը մեկնեց Կապան, համարյա 2 ամիս մնաց այնտեղ, ամեն օր ասում էին՝ այսօր, վաղը։ Հրամանատարն էլ ամուսնուս ասել էր՝ հոպար, սպասի, մի ամիս հետո կարող է՝ ինքը դուրս է գալիս, բայց մինչ օրս որևէ լուր չունենք»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին՝ քարոզարշավի ժամանակ, հայտարարում էր՝ մեր տղերքը մեզ կներեն 2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, սակայն վերջին շրջանում բանակցություններում այդ թեման այլևս չի քննարկվում, կարծես՝ գերիների և անհետ կորածների թեման օրակարգից դուրս է մնացել, անհետ կորածի մայրն ասաց․

«Ընտրվելուց հետո այդ բոլոր խոստումները մոռացան, գերիների, անհետ կորածների հարցը իրենք փակել, պրծել են, մեր երեխեքի հարցով ո՞վ պետք է զբաղվի, մենք էլ չգիտենք։ ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, մեկը մյուսի վրա գցելով՝ օրը մեռցնում են, մեզ էլ սթրեսի են ենթարկում։ Նիկոլ Փաշինյան, դու շատ թույլ ղեկավար ես, շատ թույլ»։

Անհետ կորած զինծառայողի մայրն ասաց, որ առաջիկայում պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան