Մամուլ 13 րոպե առաջ - 08:47 02-09-2026

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում:

Նախօրեին Երեւան` Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին եւ անգամ իրենց լրատվամիջոցներով տարածեցին, թե ձերբակալվել է: Նա 2016-ից համայնքապետ է, վերջին անգամ «Ապրելու երկիր» կուսակցությամբ է առաջադրվել: Մի հին գործով հարցաքննության էր հրավիրվել, ապա հետ գնացել:

Այս օրերին «ուսումնասիրում» են նաեւ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի ունեցվածքը, բիզնես կապերը։ Այս 2 համայնքապետն էլ իրենց համայնքներում մեծ հեղինակություն են վայելում եւ եթե առաջադրվեն, ՔՊ-ն համարժեք մրցակից չի կարողանա առաջադրել, իսկ ՏԻՄ ընտրություններում հաղթանակի կեսը համայնքապետի թեկնածուի անձն է:

Հիմա իշխանությունը փորձում է վախեցնել գործող համայնքապետերին` կա՛մ իր կողմ տանել, կա՛մ թույլ չտալ, որ առաջադրվեն:


Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան
00:05 Ուկրաինան փակում է Ռուսաստանի երկինքը. Զելենսկի