Ներքին 1 ամիս առաջ - 22:32 01-09-2026

Օրենքի ընդունմամբ՝ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից․ Փաշինյանը ԵՄ-ին միանալու մասին

Մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Բիշքեկում Պուտինի հետ հանդիպմանը խոսելով ԵՄ-ին միանալու մասին։

«Եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ օրենքը, ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ օրենքը չընդունելու դեպքում, Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ։

Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին։

Ուզում եմ վերահաստատել, որ անձամբ ես և մեր կառավարությունը նույնպես, հենց այդպես ենք վերաբերվում դրանց։ Վստահ եմ, որ Դուք նույնպես այդպես եք վերաբերվում և Ձեզ դրա համար շնորհակալություն եմ հայտնում»,- նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով