Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:01 26-11-2022

Իրենք պետությունն օգտագործում են ի շահ իրենց, և ոչ թե իրենց են ծառայեցնում ի շահ պետության․ Քրիստինե Վարդանյան

Իհարկե, նորմալ բարեկեցիկ երկրում, որտեղ չկա անվտանգության ճգնաժամ ու գոյաբանական սպառնալիք ու կա սոցիալական գոնե նվազագույն արդարություն՝ բնական է․ պետական պաշտոնյաները պետք է լինեն պաշտպանված՝ բոլոր առումներով։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահին անձնական բժիշկ տրամադրելու վերաբերյալ կայացված որոշմանը։

Իր խոսքով, սակայն, այդպիսի որոշումներ կայացնելը մեր երկրում առկա իրավիճակում պարզապես անթույլատրելի է։

«Որոշումն իրենց սկզբունքների սահմաններում է։ «Ամեն ինչ մեզ համար, ամենը մեզ, ամենը մեզ»։ Սովորական քաղաքացիներին, պետության անվտանգությանը, մնացած բոլոր կարևորագույն հարցերին զրո ուշադրություն։ Այս պայմաններում իրավիճակն աբսուրդային է այն առումով, որ այսպիսի որոշումները, նկատի ունեմ և՛ իրենց մեքենայի, այդ պադավատ կոչվածի, և՛ իրենց անձնական բարեկեցությունը լավացնող պարգևավճարները, հիմա էլ արդեն անձնական բժիշկը։ Այս ամեն ինչը տեղավորվում է իրենց տրամաբանության ու փիլիսոփայության մեջ։ Իրենք պետությունն օգտագործում են ի շահ իրենց, և ոչ թե իրենց են ծառայեցնում ի շահ պետության»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ այսպիսի որոշումները հանրության մոտ զարմանք չեն առաջացնում։ Ինչ վերաբերում է վարչապետի, նախագահի նաև ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին պետական բյուջեի գումարներով՝ ՀՀ բուժհաստատություններում ծառայություններ մատուցելու որոշմանը՝ պատգամավորը ասաց․ ներկայումս մեր երկրում միայն մեկ անհետաձգելի հարց կա։ «Հիմա անհետաձգելի է թշնամական զորքերի՝ Հայաստանի սահմաններից դուրսբերումն ու հայ ժողովրդի անվտանգության ապահովումը։

Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը և մնացած բարձրաստիճան պաշտոնյաներն այնքան աշխատավարձ և պարգևավճար են իրենց տալիս, գումարած աշխատավարձերի այս բարձրացումները, երբ սովորական քաղաքացու դեպքում դա ընդամենը 7000 դրամ է, իսկ իրենցը մի քանի հարյուր հազար՝ իրենք կարող են Հայաստանում վճարովի հիմունքներով հոգալ իրենց և իրենց ընտանիքի անդամների բոլոր բժշկական ծախսերը»,- ասաց նա։

Այս առումով՝ պատգամավորի գնահատմամբ, ներկայիս իշխանության ներկայացուցիչները թյուր ըմբռնում ունեն երկրի կառավարչի կերպարի ու պարտավորությունների հարցում։ «Իրենք շատ ժամանակ իրենց համեմատում են դեռևս 1920-ականների գործիչների հետ։ Պետք է հիշեցնեմ, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը մահացավ՝ պատվաստանյութը չընդունելով։ Որովհետև ասաց՝ երբ կան այսքան որբ երեխաներ, ես պատվաստանյութը չեմ կարող վերցնել ու ինձ համար օգտագործել։ Հայաստանի ԱԺ-ի նախագահներից մեկը չուներ 2, 3 տաբատ, որպեսզի գնար աշխատանքի։ Մենք այսպիսի պետական գործիչներ ենք ունեցել։ Դրա համար, երբ այդպիսի համեմատություններ են անում, ապա պետք է հասկանան, թե ում հետ են համեմատվում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ