Մամուլ 16 րոպե առաջ - 08:44 02-09-2026

Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Արցախի քաղաքական գործիչները միջոցառումներ են կազմակերպել, նախ՝ այց Եռաբլուր, ապա՝ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ուժերի հավաք, իսկ երեկոյան Արցախի ներկայացուցչության շենքի բակում մշակութային ծրագիր է սպասվում։

Չնայած նշելու առանձնապես առիթ չկա, սակայն արցախյան քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է այսօրվան, քանի որ վերջապես մի վայրում կկարողանան հավաքվել եւ հույս ունեն, որ քաղաքական մեծամասնության՝ «Ազատ հայրենիքի» պատգամավորներին կկարողանան պատասխանատվության առջեւ կանգնեցնել ու ստիպել, որ Արցախի նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնները համալրեն։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական է ներկայացրել։ Դանիելյանն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։ Դանիելյանի հրաժարականից ուղիղ երկու ամիս անց այդ պաշտոնը թափուր է, որեւէ ուժ չի համարձակվում պատասխանատվություն ստանձնել, քանի որ ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, դեմ են Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակությանը, անգամ չեն համարձակվում հավաքվել, քննարկել հարցը, նման փորձեր արվել են, բայց ոչ մեկը չի ներկայացել հանդիպման։


Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան
00:05 Ուկրաինան փակում է Ռուսաստանի երկինքը. Զելենսկի